ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Խոցվել է «Ֆլամինգո» և «Նեպտուն» հրթիռների կառավարման համակարգերի արտադրության ձեռնարկությունը։ ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև հեռահար անօդաչուների ընդունման, պահպանման և հավաքման լոգիստիկ կենտրոնը։

Հարձակման են ենթարկվել նաև Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստի ենթակառուցվածքի օբյեկտները, որտեղ հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգտագործվող վառելիքաքսուքային նյութերով պահուստարաններին:

Leave a Comment