Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը առաջարկել է բանտերի պահպանության համար օգտագործել նեղոսյան կոկորդիլոսներ՝ որպես բնական պատնեշ։
Նախաձեռնության համար փոխվել է սողունների կարգավիճակը՝ թույլ են տվել նրանց պահել ոչ միայն կենդանաբանական այգիներում պահել, այլ նաև բանտերում:
Սակայն կենդանապաշտպանները դեմ են գաղափարին՝ նշելով, որ կոկորդիլոսները պահանջում են հատուկ խնամք և չեն կարող օգտագործվել որպես «կենդանի ազդանշանային համակարգ»։
Իսրայելի բնության պահպանության վարչությունը նույնպես դեմ է՝ զգուշացնելով հնարավոր փախուստների վտանգի մասին։ Նախկինում նման դեպքերն ունեցել են մահվան ելքով հետևանքներ։