ԲԴԽ-ն կքննի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը

Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ առաջիկայում կքննվի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

ՀՀ Անրարադատության նախարարությունը վարույթ է հարուցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի, քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի և Վարչական դատարնի դատավոր Արմեն Ներսիսյանի նկատմամբ։ Ֆարխոյանի գործով Խորհուրդը արդեն իսկ մեկ ն իստ անցկացրել է, հաջորդ նիստը կկայանա հուլիսի 21-ին ժամը 14։00։

Մյուս երկու նիստերը կկայանան օգոստոսի 10-ին,   համապատասխանաբար  ժամը 11։00-ին և 14։30-ին։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment