Քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտությունը, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական աղբյուրը։
«Նորին գերազանցությունը մոտ ապագայում չի հայտնվի հանրության առջև՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կառավարությունը սպասում է իրավիճակի կարգավորմանը։ Այնուհետև նա կհայտնվի հանրության առջև», – ասել է գործակալության աղբյուրը։