«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անցած շաբաթ Ալպերում նույնիսկ ամենաբարձրադիր սառցադաշտերը ենթարկվել են անսովոր բարձր ջերմաստիճանների ազդեցությանը և արագորեն կորցրել են սառույցը։
«Տեղական ծառայությունները սկսել են սառցադաշտերի որոշ հատվածները ծածկել հատուկ պաշտպանիչ ծածկոցներով՝ դրանք արևի ճառագայթներից և շոգից հնարավորինս պաշտպանելու նպատակով»,- գրել է նա։