
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում Breitbart-ի հոդվածն է հրապարակել՝ նվիրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հոդվածում նշվում է, որ «Շուշայի (բռնազավթված Շուշիի ադրբեջաներեն անվանումը-խմբ.) 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ Ալիևը Թրամփին անվանել է «խաղաղության մարդ» և նշել նրա դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելու գործում։
Ինքը՝ Թրամփը, հոդվածը չի մեկնաբանել։