ՌԴ դիվանագետները կաջակցեն Հայաստանում սխալմամբ ձերբակալված ռուսաստանցուն, որին շփոթել են հաքերի հետ

Ռուս դիվանագետներն իրենց ուշադրության կենտրոնում են վերցրել Օմսկի այն բնակչի գործը, որին Հայաստանում ձերբակալել են թյուրիմացաբար։ Տղամարդուն շփոթել են խոշոր կիբերհարձակումների մեջ մեղադրվող հայտնի հաքեր Ալեքսանդր Երմակովի հետ, այնինչ իրականում նա Քրեակատարողական ծառայության նախկին աշխատակից է և կնոջ հետ պարզապես եկել էր Երևան՝ հանգստանալու։

ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ ձերբակալության պատճառը անվան ու ազգանվան լիակատար համընկնումն է եղել։ Երկու շաբաթ անազատության մեջ գտնվելու ընթացքում Ռուսաստանի քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է։

«Հյուպատոսական տեսակցության հարցում ենք ուղարկել, այսօր պետք է այցելենք նրան։ Նրա առողջության վատթարացման հարցով արդեն դիմել ենք տեղի իշխանություններին և մշտական կապ ենք պահպանում փաստաբանի հետ»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Leave a Comment