«Քաղաքական հետապնդում» որակված գործն ավարտվեց․ Հայկ Շամիրյանն արդարացվեց

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ դատարանը արդարացման վճիռ է կայացրել իր պաշտպանյալ, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ։

«Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ»,- գրել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ այսպիսով ավարտվել է ևս մեկ «քաղաքական հետապնդում», իսկ գործի ելքը համարում է պաշտպանության կողմի հաղթանակ։

«Ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ և արդարադատությամբ»,- նշել է Վահե Եփրիկյանը։

Leave a Comment