Իրանը թույլ չի տա, որ Հորմուզը սպառնալիք դառնա Իսլամական Հանրապետության անվտանգության համար. Բաղայի

Իրանը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը դառնա Իսլամական Հանրապետության անվտանգության սպառնալիքների աղբյուր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Մենք թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցը սպառնալիք դառնա Իրանի ազգային անվտանգության համար», – ասել է Բաղային։ Նա հավելել է, որ «առևտրային նավերի ռազմական ուղեկցության մասին ԱՄՆ-ի հայտարարությունը հաստատում է Վաշինգտոնի համառ ցանկությունը՝ պահպանել անկայունությունը տարածաշրջանում»։

Leave a Comment