Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes G 500» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Leave a Comment