Հիմա հիփոթեք ունեմ, իսկ աշխատանքը փակել են. «Մուլտի վելնես»-ի աշխատակից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես» սպորտային համալիրի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերության գործունեության կասեցման դեմ։

Համալիրում աշխատող արցախցի կանանցից մեկը նշել է, որ բռնի տեղահանումից հետո Գագիկ Ծառուկյանի ընտանիքն է իրենց աշխատանքով և կացարանով ապահովել։ Այժմ, սակայն, կենտրոնի փակվելու պատճառով նրանք հայտնվել են փակուղում։

«Մենք Արցախից ենք եկել, արդեն 3 տարի է՝ այստեղ աշխատում եմ։ Առաջին անգամ, որ եկանք, պարոն Ծառուկյանն ու իր ընտանիքը մեզ աշխատանք ու տեղ տվեցին։ Հիմա տուն եմ վերցրել հիփոթեքով, ու աշխատանքը փակել են։ Պետությունն էլ այն 4 միլիոն դրամը, որ պիտի տար, ասում է՝ չեմ տալիս, քանի որ տուն ես վերցրել, ուրեմն կկարողանաս փակել»,- նշել է նա։

Leave a Comment