Իսրայելի իշխանությունները պատրաստվում են առաջիկա օրերին Բեյրութի վերահսկողությանը վերադարձնել Լիբանանի այն հատվածները, որոնք գրավվել են իսրայելական ուժերի կողմից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի։
Առաջին «փորձնական գոտին», որը ներկայումս գրավված է Իսրայելի կողմից, «օրերի ընթացքում» կվերադարձվի Լիբանանի վերահսկողությանը։ «Քարտեզների վրա նշվել են հետագա փորձնական գոտիներ», – CNN-ը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ «CENTCOM-ը (ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն) աշխատում է երկու երկրների հետ՝ առաջընթացի հասնելու համար»։
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ը «շուտով կսկսի համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ Լիբանանի կառավարությանը օգնելու արդյունավետորեն վերականգնել ինքնիշխանությունը այս գոտիներում և ամբողջ երկրում»։
Նշվում է, որ այս հարցի շուրջ փակ դռների հետևում բանակցություններ կանցկացվեն երկու կողմերի ներկայացուցիչների միջև հաջորդ շաբաթ Հռոմում։