Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել ՌԴ-ին․ նավթի պահեստներում հրդեհ է

Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։

Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել նավթի 2 պահեստում, իսկ Տագանրոգում հրշեջները մարում են նավահանգստում բռնկված հրդեհը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ՀՕՊ-ն այս գիշեր  376 ուկրաինական ԱԹՍ է խոցել։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 15 ԱԹՍ–ի ոչնչացման մասին։ 

Leave a Comment