Ինձ կարող են սպանել․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն անդրադարձել է իր կյանքին սպառնացող վտանգներին և ներկայացրել համապատասխան վիճակագրական ցուցանիշներ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ իր պաշտոնավարման ընթացքում մահափորձի կամ սպանության ենթարկվելու հավանականությունը գնահատվում է 5,2 տոկոս։

«Ինձ կարող են սպանել»,- ասել է նա։

Իր հայտարարությունը Թրամփը հնչեցրել է Իրանից ստացվող հնարավոր սպառնալիքների մասին հաղորդումների համատեքստում։ Նա ընդգծել է, որ պետության ղեկավարի աշխատանքը կապված է ծայրահեղ բարձր ռիսկերի հետ՝ համեմատականներ անցկացնելով այլ վտանգավոր մասնագիտությունների հետ։

Որպես օրինակ ԱՄՆ նախագահը նշել է, որ ավտոարշավորդների մասնակիցների զոհվելու հավանականությունը կազմում է ընդամենը 0,1 տոկոս։

 Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ ինքը գլխավորում է Իրանի կողմից կազմված այն անձանց ցուցակը, որոնք ենթակա են ոչնչացման։

Leave a Comment