Իսպանիան պայքարում է 43°C-ի հասնող ծայրահեղ շոգի և անտառային հրդեհների դեմ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում հրդեհների հետևանքով այրված անտառների տարածքն ավելացել է 36%-ով՝ գերազանցելով 55․128 հեկտարը։
Ամենաշատ տուժած Կատալոնիայում շուրջ 6 հազար բնակչի հորդորել են մնալ տներում՝ փակ պահելով դռներն ու պատուհանները։ Բարսելոնայում գրանցվել է 40,5°C, ինչը քաղաքի պատմության մեջ օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է։
