
«Ձեռք են բերվել թույլտվությունները՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար»,- լրագրողների հետ զրույցում հյատնել է «Արարատցեմենտ»-ի տնօրեն Արտյոմ Պողոսյանը: Նա նշել է, որ այս պահին արդեն հերթփոխերի կարգավորման և տեխնիկական աշխատանքների կարգավորման գործընթաց է: «Կարգավորելու հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք, նախ հասկանանք՝ ինչ թերությոններ, խնդիրներ ունենք, դրանք վերացնելուն, հետո արդեն արտադրակաան պրոցեսը վերսկսելուն»,- ասել է նա: