Pix11. Նյու Յորքի կենտրոնում վերակառուցվող շենքում փլուզում է տեղի ունեցել

Նյու Յորքի կենտրոնում վերակառուցվող շենքում երկու սյուների դեֆորմացիայից հետո կառույցների մասնակի փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է տեղական Pix11 հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ հրշեջները Pfizer դեղագործական ընկերության նախկին գրասենյակից աղյուսների ընկնելու մասին ահազանգ են ստացել։ Շենքն այժմ վերակառուցվում է բնակելի համալիրի։ Նշվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում երկու հենասյուներ ծռվել են, և բարձրահարկ շենքի 26-ից 21-րդ հարկերը փլուզվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտարարել են մոտակա շենքերից մարդկանց տարհանման մասին։

Վթարի վայրի տարածքում ավտոմեքենաների և հետիոտների երթևեկությունը լիովին արգելափակված է։ Շենքի մոտակայքում կայանված են տասնյակ ոստիկանական և հրշեջ մեքենաներ։

 

Leave a Comment