Արգենտինայի հավաքականը Ատլանտայում կայացած 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում հաղթել է Եգիպտոսին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, հայտնում է rbcsport-ը։
Խաղն ավարտվել է 3։2 հաշվով՝ գործող աշխարհի չեմպիոնների օգտին։ 2 բաց թողած գոլից հետո Արգենտինայի հավաքականը կարողացել է հաղթանակ ապահովել։
Եգիպտոսի կազմում գոլեր են խփել Յասեր Իբրահիմը (15-րդ րոպե) և Մոստաֆա Զիկոն (67)։ Արգենտինայի կազմում գոլեր խփեցին Քրիստիան Ռոմերոն (79), Լիոնել Մեսսին (83) և Էնցո Ֆերնանդեսը (90+2)։
Քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ։
