Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածից

Մալայզիական «Տանջունգ Մինյակ» թիմի ֆուտբոլիստը մահացել է «Ինդիանս Վետերան» ակումբի հետ ընկերական խաղի ժամանակ՝ կայծակի հարվածից։ Այս մասին հաղորդում է The Straits Times պորտալը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղի մեկնարկից մոտ 10 րոպե անց սկսել է մաղել անձրև, որին հաջորդել է ուժեղ որոտ։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Խաղացողը 28 տարեկան էր։

Leave a Comment