Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը կչեղարկի Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ «Վաշինգտոնի կարիքը չունի բարեկամների նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարող եմ ասել, որ մենք կվերացնենք պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել բարեկամների նկատմամբ։ Ամեն ինչ շատ պարզ է», — ասել է Թրամփը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիան հեռացվեց F-35 ծրագրից 2019 թվականին՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո։ Դրան հաջորդեց ԱՄՆ-ի կողմից Անկարայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:

Leave a Comment