Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել են՝ մեծարելու Այաթոլլահ Խամենեիին և նրա ընտանիքին։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն զիջի սպառնալիքներին։ Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետում հստակ նշված է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ձեր ստորագրությունը», – գրել է նախարարը իր սոցիալական ցանցերի էջում։

Leave a Comment