«Մուլտի Գրուպ»-ի հետ կապված գործով դատարանի բակից լրագրողների հետ զրույցում Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ գործընթացն իրականացվում է ոչ պատշաճ կերպով։
«Քրեական գործը կարելու գործընթացից սկսած՝ ամեն ինչ փնթիությամբ են անում»,- ասել է Տոնոյանը։
Նա նշել է, որ դատական նիստը նախատեսվածից ուշ է սկսվել՝ ժամը 09:00-ի փոխարեն։
Տոնոյանի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացները, իր գնահատմամբ, պայմանավորված են քաղաքական վրեժխնդրությամբ և վնաս են հասցնում տնտեսությանը։
«Քաղաքական վրեժխնդրությունից դրդված են անում և տնտեսության ողնաշարն են կոտրում։ Շատ մարդիկ դարձել են գործազուրկ»,- ասել է նա։