Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին



Սպորտ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է համալրել կազմը նոր մրցաշրջանին ընդառաջ:

Երևանյան ակումբը հայտարարել է նոր տրանսֆերի մասին. թիմին է միացել 29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է ֆրանսիական հայտնի «Նանսին», որը հանդես է գալիս երկրի մեծությամբ երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում՝ Լիգա 2-ում։


«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը ողջունել է նորեկին՝ հաջողություն մաղթելով ակումբի գույներով հանդես գալիս.

«Մաքս, մաղթում ենք հաջողություններ մեր ակումբի գույներով»,- ասված է սև-սպիտակների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:


Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment