Հարստություններ

Հարստություններ

06.07.2026 | 00:12

Երբեք մի մտածեք.

«Ի վիճակի չենք», կամ «Այս բանը երբեք չենք կարող անել»:

Ասեք.

«Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»:

Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:

Վերևում ասվածը կրկնեք շարունակ և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա:

Այդ զգացումը` Իմ միջոցները պահանջող աներկբա հավատն է:

Հիշեցնում եմ.

«Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:

Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերհայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես` օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները:

Այն հավատքը, որ նախահարձակ լինելով` հաղթահարում ու լռեցնում է` սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը:

«Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:

Մեկնաբանություններ

Leave a Comment