Մալիում ահաբեկչական հարձակումներից հետո իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել

Մալիի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը երկրի մի քանի քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։

«Բոլոր հարձակումները վճռականորեն հետ են մղվել», – ասվում է Մալիի զինված ուժերի հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ Մալիի զինված ուժերը շարունակում են մաքրել մի քանի քաղաքներ՝ օգտագործելով ցամաքային ուժեր և օդուժ։

Ապրիլի 28-ին «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) ջիհադիստական ​​խմբավորումը հայտարարել է Մալիի մայրաքաղաք Բամակոյի «լիակատար պաշարման» մեկնարկի մասին։

Leave a Comment