Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը

Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հասցեին կոշտ քննադատությամբ՝ պնդելով, որ ԱՄՆ-ը ծախսում է անհամեմատ ավելի շատ գումար՝ դաշնակիցներին պաշտպանելու համար՝ դրա դիմաց չստանալով համարժեք օգուտ։

Որպես ապացույց՝ նա ներկայացրել է 2014-2025 թվականների ռազմական ծախսերի վիճակագրությունը.

  • ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար
  • Միացյալ Թագավորություն՝ 90,5 միլիարդ դոլար
  • Ֆրանսիա՝ 66,5 միլիարդ դոլար
  • Իտալիա՝ 48,8 միլիարդ դոլար
  • Լեհաստան՝ 44,3 միլիարդ դոլար

Թրամփը «ծիծաղելի» է որակել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի այլ անդամներ, այդ թվում՝ Գերմանիան, նշված երկրների համեմատությամբ ծախսում են զգալիորեն քիչ գումար։ Նրա խոսքով՝ այս անհավասարակշռությունը անարդարացի է ԱՄՆ հարկատուների նկատմամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment