Համլետ Լևոնյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Համլետ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից:

Leave a Comment