Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը

Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» խոշոր ստորգետնյա օբյեկտը Լիբանանի հարավում։

Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի և երկրի պաշտպանության նախարարության՝ Մաջդալ Զունի շրջանում ոչնչացվել է ավելի քան 200 մետր երկարությամբ թունել, որտեղ պահվում էին հարյուրավոր միավոր զենք-զինամթերք և Իսրայելի տարածքի ուղղությամբ հարձակումների համար նախատեսված հրթիռային արձակման կայանքներ։

Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ գործողության մասին նախապես տեղեկացրել են ԱՄՆ-ին և ընդգծել, որ Իսրայելի պաշտպանության բանակ (ՑԱՀԱԼ)-ը կշարունակի գործել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում՝ ոչնչացնելով «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները։

Leave a Comment