Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Իրանը թագավորության վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
«Բահրեյնի րտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի կողմից իր տարածքի դեմ նոր ագրեսիան, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ նոր հարձակումները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Շաբաթ օրը Բահրեյնը նույնպես պնդում էր, որ իր տարածքի վրա հարձակվել են իրանական անօդաչու թռչող սարքերը։