Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ

Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ

Հունիսի 21-ի երեկոյան ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի մի շարք նահանգներում մոլեգնել են կործանարար տորնադոներ և այսպես կոչված սուպերբջջային ամպրոպներ։ Ինչպես հայտնում է CNN-ը, Փոթորիկների կանխատեսման կենտրոնը գրանցել է պտտահողմերի մասին մոտ 30 հաղորդում։

Տարերային աղետը հարվածել է տարածաշրջանին նախորդ տորնադոների ալիքից ընդամենը չորս օր անց, որը նույնպես մարդկային զոհերի պատճառ էր դարձել։ Այս անգամ ամենաուժեղ հարվածը բաժին է ընկել Իլինոյս և Ինդիանա նահանգներին։ Իլինոյսում հաստատվել է առնվազն երկու մարդու մահ։ Զոհերը գտնվել են շարժական տներում, որոնք ամբողջությամբ ավերվել են տարերքի հետևանքով։ Բացի այդ, առնվազն 5 մարդ հոսպիտալացվել է։

Նույն շրջանում վնասվել է առնվազն 20 բնակելի տուն, ինչպես նաև խափանվել է էլեկտրամատակարարումը։ ԱՄՆ-ում վերջին օրերին եղանակային պայմանները շարունակում են լարված մնալ, իսկ ուժեղ փոթորիկների ու տորնադոների վտանգը մի շարք շրջաններում դեռևս պահպանվում է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment