Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ




Ռուսաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի նվազագույնի հասցնեն Ղրիմում վառելիքի մատակարարման բացասական հետևանքները և բնակչությանն ապահովեն վառելիքով։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրիմում վառելիքի հետ կապված իրավիճակը։


«Ղրիմի Հանրապետության ղեկավարությունը տեղեկացնում է բնակչությանը. այս համակարգը գործում է։ Եվ լարված աշխատանք է տարվում Կիևի վարչակարգի բարբարոսական գործողությունների բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Աշխատանքներ են տարվում բնակչությանը վառելիքի մատակարարումն ապահովելու համար», – նշել է Կրեմլի խոսնակը։


Հունիսի 21-ին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում բենզալցակայանները դադարեցրել են ֆիզիկական և իրավաբանական անձանց վառելիքի տրամադրումը ինչպես կանխիկ և անկանխիկ վճարումների միջոցով, այնպես էլ կտրոններով:


Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը: Բացի այդ, էլեկտրացանցերի վնասման պատճառով Ղրիմի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:



 


 

Leave a Comment