Սաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 4,6, 7:6 (7:4), 0:6 հաշվով պարտվեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։

Նա երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով։

«Ռոլա Գարոսի» քառորդ եզրափակիչում Արինա Սաբալենկան 6:3, 5:7, 0:6 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Դիանա Շնայդերին։

1975 թվականին WTA առաջին վարկանիշային աղյուսակի հրապարակումից հետո առաջին անգամ աշխարհի առաջին ռակետը նման հակառեկորդ գրանցեց։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment