Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի

Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում էր հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ համաշխարհային տնտեսության, իր վարկանիշի և միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների դիրքերի վրա դրա ունեցած բացասական ազդեցության պատճառով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով վարչակազմի իր աղբյուրներին:

​Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հունիսի սկզբին Թրամփը և նրա խորհրդականները որոշում են կայացրել հասնել Թեհրանի հետ շրջանակային համաձայնագրի, որը կնախատեսի Հորմուզի նեղուցի բացումը և իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման ընդհանուր սկզբունքները:

​Ինչպես նշում է հեռուստաալիքը, վարչակազմի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ հանդես էին գալիս հակամարտության դադարեցման օգտին:

Մասնավորապես, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մտահոգություն էր հայտնում պատերազմի տնտեսական հետևանքների, իսկ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա դրա ազդեցության կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը դասվում էին առավել թերահավատորեն տրամադրված պաշտոնյաների շարքին, որոնք կասկածում էին հնարավոր պայմանավորվածությունները կատարելու Իրանի պատրաստակամության վրա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment