ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում էր հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ համաշխարհային տնտեսության, իր վարկանիշի և միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների դիրքերի վրա դրա ունեցած բացասական ազդեցության պատճառով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով վարչակազմի իր աղբյուրներին:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հունիսի սկզբին Թրամփը և նրա խորհրդականները որոշում են կայացրել հասնել Թեհրանի հետ շրջանակային համաձայնագրի, որը կնախատեսի Հորմուզի նեղուցի բացումը և իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման ընդհանուր սկզբունքները:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, վարչակազմի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ հանդես էին գալիս հակամարտության դադարեցման օգտին:
Մասնավորապես, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մտահոգություն էր հայտնում պատերազմի տնտեսական հետևանքների, իսկ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա դրա ազդեցության կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը դասվում էին առավել թերահավատորեն տրամադրված պաշտոնյաների շարքին, որոնք կասկածում էին հնարավոր պայմանավորվածությունները կատարելու Իրանի պատրաստակամության վրա:
