Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք


Հասարակություն


Հունիսի 21-ին «Բալաջարի» երկաթուղային կայարանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 1 հազար տոննա ծավալով։


Այդ մասին տեղեկացրել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ում (ADY)։


Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել 887 տոննա դիզելային վառելիք։


Մայիսի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր առաքվել 8 վագոն՝ 479 տոննա դիզելային վառելիքով։


Leave a Comment