
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին՝ ընդգծելով, որ մտադիր է անդրադառնալ կառույցի շրջանակներում առկա խնդրահարույց հարցերին։
«Այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինստիտուտներն աշխատում են։ Դա սովորական, ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին կմասնակցենք», – նշել է Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 6–7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում: