Բրեժնևի ծոռը գերի է ընկել. ԶԼՄ

Բրեժնևի ծոռը գերի է ընկել ուկրաինացիների կողմից: Հայտնում է «Բազա» տելեգրամյան ալիքը:

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի ծոռը՝ Անտոն Միլաևը, որը կամավոր կերպով մեկնել էր Ուկրաինայի դեմ պատերազմ, գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի գերության մեջ։

Նշվում է, որ Միլաևը պատերազմ է մեկնել որպես սակրավոր անցյալ աշնանը, բայց նոյեմբերին դադարեցրել է շփվել իր հարազատների հետ։ Մի քանի ամիս անց տեղեկություն ստացվեց, որ նա գերի է ընկել Խերսոնի մարզում։

Անտոն Միլաևը ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Գալինա Բրեժնևայի դստեր թոռն է։

Leave a Comment