Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ծաղկաձորում անցկացվող թենիսի Դևիսի գավաթի եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցաշարում:
Առաջին տուրում Հայաստանի ընտրանին 3։0 հաշվով պարտության է մատնել Անդորայի թիմին։
Մենախաղում հաղթանակներ են տարել Դավիթ Պողոսյանն ու Միքայել Ավանեսյանը, զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։