Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով․ Դևիսի գավաթ

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ծաղկաձորում անցկացվող թենիսի Դևիսի գավաթի եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցաշարում:

Առաջին տուրում Հայաստանի ընտրանին 3։0 հաշվով պարտության է մատնել Անդորայի թիմին։

Մենախաղում հաղթանակներ են տարել Դավիթ Պողոսյանն ու Միքայել Ավանեսյանը, զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։

Leave a Comment