Մոսկվայում խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

«Մենք մանրամասն քննարկեցինք իրավիճակը Հարավային Կովկասում։ 

Քննարկեցինք խաղաղության գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության հաստատման համար շատ կարևոր գործոն է»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆիդանը։

 

Leave a Comment