ԱԹՍ-ներով փորձել են հարձակվել Սպիտակ տան վրա. ԶԼՄ

Սպիտակ տան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումն է կանխել ՀԴԲ-ն Թրամփի ծննդյան օրը։

Պայթուցիկներով լցված ԱԹՍ-ները պետք է խափանեին UFC- ի մարտը Սպիտակ տան դիմացի մարգագետնում,որ արվում էր ի պատիվ ԱՄՆ 250-ամյակի, անցած կիրակի ՝ ԱՄՆ նախագահի հոբելյանի օրը: Միջոցառմանը հազարավոր մարդիկ են ժամանել։

«Ծրագրվում էր, որ պայթուցիկներով լի անօդաչու սարքեր կուղարկվեն միջոցառման հարակից  շենքեր, ինչը կհանգեցներ զանգվածային տարհանման և հավաքվածներին կուղղորդեր դեպի նախապես տեղակայված դիպուկահարների խումբ», – գրում է Fox News-ը։

5 մարդ ձերբակալվել է,  քննիչները պարզել են ենթադրյալ դավադրությանը մասնակցած 23 անձի ինքնությունը։

Leave a Comment