Ֆուտբոլի Հայաստանի քառակի չեմպիոն, գավաթակիր և եռակի սուպերգավաթակիր, Երևանի «Ալաշկերտը» պատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին։
Հունիսի 18-ից հուլիսի 2-ը «Ալաշկերտը» Սերբիայի Ստրագա Պազովա քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի ժամանակ թիմը մի քանի ընկերական հանդիպում կունենա: