Արման Ծառուկյանը RAF-10 մրցաշարում հաղթել է մրցակցին – armeniatoday.am

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում կայացած RAF-10 մրցաշարում Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Թոնի Ֆերգյուսոնին, հայտնել են Сhampionat.com-ից։

Գոտեմարտն ավարտվել է հայ մարտիկի վաղաժամ հաղթանակով՝ Ծառուկյանը երկրորդ ռաունդում հաղթել է 10:0 հաշվով։

Սա Ծառուկյանի համար RAF լիգայի շրջանակում յոթերորդ մենամարտն էր, մինչդեռ Ֆերգյուսոնն առաջին անգամ էր հանդես գալիս մրցաշարում։

Նախորդող ամիսներին Ծառուկյանը հաղթանակներ էր գրանցել նաև RAF-06, RAF-07, RAF 08 և RAF 09 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացվող մենամարտերում։ Ծառուկյանի՝ պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ վաղաժամ։

Leave a Comment