Տարածաշրջանի ճակատագիրը կփոխվի․ ԱՄՆ-ի և Իրանի գաղտնի հուշագիրն առաջիկայում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա այսօր՝ վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է զինադադարի երկարաձգում ևս 60 օրով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը:

Նշվում է, որ վիրտուալ հանդիպմանը որպես միջնորդներ կմիանան նաև Պակիստանն ու Կատարը։ Փաստաթուղթը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։

Ստորագրումը վիրտուալ ձևաչափով անցկացնելու որոշումը կայացվել է լոգիստիկ պատճառներով։ Առանցքային է դարձել այն, որ առերես հանդիպման դեպքում ամերիկյան բանակցային խումբը գլխավորող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չէր հասցնի վերադառնալ հայրենիք նախքան պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնումը Ֆրանսիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։

Leave a Comment