Իսրայելում դժգոհ են Իրանի հարցով Դոնալդ Թրամփի հայտարարությունից

Իսրայելի ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության կապակցությամբ, թե Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի մոտ ժամանակներս, հայտնում է Ynet պորտալը։

Իսրայելական լրատվամիջոցը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, նշում է, որ Թել Ավիվում հավանական գործարքը բացասական են գնահատում, և դրանից որևէ մեկը գոհ չէ։ Աղբյուրի զրուցակիցներից մեկի ձևակերպմամբ՝ Միացյալ Նահանգներում հասկանում են, որ այդ համաձայնագիրը չի համապատասխանում Իսրայելի շահերին և վնասում է դրանց։

Մեկ այլ պաշտոնյա սպասվող փաստաթուղթն անվանել է «ձախողված»՝ հավելելով, որ Թրամփն այն ստորագրելիս անտեսել է Իսրայելի շահերը։ «Թրամփը մեզ ծուղակը գցեց»,- ասել է նա։

Leave a Comment