Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան

Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ հայտարարելով, որ իրենց գլխավոր նպատակն ազգային անվտանգությունն ու ժողովրդի հանգստությունն են:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Թեհրանը վճռականությամբ պաշտպանելու է իր ազգային իրավունքները և չի նահանջելու որևէ սպառնալիքի առաջ:

Նրա խոսքով՝ դիվանագիտությունն ու պաշտպանությունը Իրանի ազգային ուժի երկու թևերն են, և երկիրը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ միասնության ու բանականության շնորհիվ երկիրը հպարտորեն կհաղթահարի նաև այս փորձությունը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment