Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների դրական դինամիկան

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ստամբուլում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դրական դինամիկան։

Նախարարն ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության արագ և պաշտոնական հաստատմանը։

«Սա չափազանց կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը»։

Մակա Բոճորիշվիլին հավելել է նաև, որ Վրաստանի իշխանությունները կարևոր են համարում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Leave a Comment