
«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քվեարկեց Երևանի թիվ 8/20 ընտրատեղամասում:
«Իմ ակնկալիքները հայ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն է», – ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ:
«Ազատության» հարցին, թե պատրա՞ստ է որպես ընդդիմություն աշխատել մեծամասնություն չունենալու դեպքում, Փաշինյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինչ որոշի, այն էլ կանենք»:
Այսօր Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում: «Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև.