ԿԸՀ նախագահը ներկայացրել է առաջին ամփոփ տվյալները

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է առաջին ամփոփ տվյալները՝ առավոտյան 8-ից սկսված քվեարկության ընթացքի, ինչպես նաև ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

«Բոլոր տեղամասերը առավոտյան ժամը 7-ից սկսել են իրենց աշխատանքները և առավոտյան ժամը 8-ից բոլոր տեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին: Ժամը 8-ի դրությամբ բացականեր ենք ունեցել 42005 տեղամասերից 48-ում: Ընդամենը 50 բացակա է եղել, ընդամենը 3 դեպքերում հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար է բացակա եղել: Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ եթե ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը բացակայում է, միևնույն է գործընթացը շարունակվում է, անհրաժեշտության դեպքում ընտրական հանձնաժողովների նախագահները նոր անդամ են նշանակում»,-ասել է Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment