ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների առկա տվյալների՝ 2026թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Ադրբեջանից Հայաստան փաստացի ներմուծվել և մաքսային ձևակերպման է ենթարկվել բենզին և դիզելային վառելիք. Radar Armenia-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։
«Երրորդ երկրներից (ոչ ԵԱՏՄ անդամ) ներմուծման վիճակագրական տեղեկատվության արձանագրումը իրականացվում է, երբ ըստ Մաքսային միության 2010թ. մայիսի 20-ի թիվ 257 «Ապրանքների հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի մասին» որոշման համաձայն ապրանքների հայտարարագրի 15-րդ՝ «Մեկնման երկիր» դաշտում նշված է լինում համապատասխան երկրի ծածկագիրը և անունը»,-ասված է գրավոր հարցմանը ՊԵԿ-i պատասխանի մեջ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ Ադրբեջանի տարածքով անցած (տեղափոխված) ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ. «Քանի որ տեղափոխվող ապրանքների հետագիծը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում թվայնացված չէ»,-նշել են կոմիտեից։
